Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Կարևոր խոսք

Ի՞նչ է ապաշխարությունը:

11 Հուլիսի, 2023
Կարևոր խոսք
Ի՞նչ է ապաշխարությունը:
0
Կիսումներ
50
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

– Ի՞նչ է ապաշխարությունը:

– Ապաշխարությունը բարոյական առաքինություն է, որ ատել է տալիս մեղքը՝ որպես Աստծո դեմ գործված անարգանք, և մեզ առաջադրել է տալիս այլևս չմեղանչելու և ուղղվելու։ Ընդհանրապես միացած է լինում կամավոր զոհողությունների հետ։ Բայց որպես Եկեղեցու խորհուրդ հաստատվել է Քրիստոսի կողմից՝ սրբելու համար մեր ծանր ու թեթև բոլոր մեղքերը։

 – Ապաշխարությունը միշտ ծանո՞թ է եղել մարդկանց:

– Ապաշխարությունը որպես առաքինություն միշտ և ամենուր ծանոթ է եղել մարդկանց, որոնք բազմաթիվ զոհեր են մատուցել իրենց մեղքերի քավության համար, բայց Քրիստոսից առաջ մարդիկ ոչ մի վստահություն չունեին, թե արդյոք թողություն գտա՞ն կամ իրենց զոհերն Աստծուն հաճելի եղա՞ն: Բայց երբ Քրիստոսն ապաշխարությունը Սուրբ Խորհուրդների կարգին դասեց, թողություն և շնորհ ստանալու վստահությունն էլ տվեց։

– Քրիստոսը ե՞րբ հաստատեց Ապաշխարության Խորհուրդը:

– Քրիստոսն Ապաշխարության Խորհուրդը հաստատեց, երբ Առաքյալներին ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին. ում մեղքերին որ թողություն տաք, պիտի ներվի, իսկ ում մեղքերին թողություն չտաք, չպիտի ներվի»։ – Մեղքերին թողություն տալու կամ չտալու այս իշխանությունը Առաքյալներից անցավ նրանց հաջորդներին՝ Եպիսկոպոսներին, որոնք իրենց այդ իշխանությանը սովորաբար մասնակից են դարձնում նաև քահանաներին։

 – Ապաշխարության խորհուրդը կարևո՞ր է:

– Ապաշխարության խորհուրդն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր Մկրտությունից հետո ծանր մեղքի մեջ են ընկել։ Սակայն երբ մարդու կամքից անկախ հանգամանքների բերումով անհնարին է խոստովանվելը, կատարյալ զղջումը բավարար է փրկվելու համար։

 – Ե՞րբ ենք պարտավոր Ապաշխարության Խորհուրդն ընդունել:

– Ապաշխարության Խորհուրդն ընդունել պարտավոր ենք այն առաջին անգամվանից սկսած, երբ մեր միտքը բացվելով՝ հասկանում ենք մեր մեղքերը (սովորաբար՝ 7 տարեկանից սկսած), և դրանից հետո գոնե տարին մեկ անգամ, մահվան վտանգի մեջ և հաղորդվելուց առաջ։ Սակայն լավագույնն է խոստովանվել ամեն անգամ, որ ծանր մեղքի մեջ ենք ընկնում՝ միշտ շնորհի վիճակի մեջ ապրելու համար։

 – Որո՞նք են Ապաշխարության Խորհրդի նյութը և ձևը:

– Ապաշխարության Խորհրդի նյութը Մկրտությունից հետո գործված մեղքերն են և ապաշխարողի երեք պարտականությունները (զղջում, խոստովանություն և հատուցում)։ Իսկ ձևը մեղքերն արձակելու խոսքերն են, որոնք քահանան արտասանում է («Ես արձակեմ զքեզ յամենայն մասնակցութենէ մեղաց քոց … » – «Ես արձակում եմ քեզ քո մեղքերի ամեն տեսակ մասնակցությունից … »)։

 – Ապաշխարության Խորհուրդը հոգևոր ի՞նչ արդյունքներ ունի:

– 1) Ապաշխարության Խորհուրդն արձակում է մեղքերը և դրանց հավիտենական պատիժները վերածում է ժամանակավորի, և կամ ջնջում է մասամբ կամ ամբողջովին՝ զղջման սաստկության համեմատ. 2) տալիս է սրբարար շնորհը կամ աճեցնում է այն, եթե արդեն ունենք. 3) վերադարձնում է մեզ մեր բարի գործերի արդյունքները, եթե ծանր մեղքով կորցրել էինք. 4) տալիս է խորհրդական շնորհ՝ քրիստոնեաբար ապրելու և մեզ ուղղելու համար։

Այս արդյունքները վայելում են նրանք, ովքեր անկեղծորեն են խոստովանվում, իսկ առատորեն վայելում են նրանք, ովքեր հաճախակի են խոստովանվում։

 – Ի՞նչ է հարկավոր լավ խոստովանանք անելու համար:

– Լավ խոստովանանք անելու համար հինգ բան է հարկավոր. 1) Խղճի քննություն. 2) Զղջում. 3) Առաջադրություն. 4) Խոստովանություն. 5) Հատուցում կամ ապաշխարության կատարում։

Աղբյուր՝https://mashtoz.org/

Tags: Կարևոր խոսք
Նախորդ

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԽԶ

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.