Ազգային խորհրդանիշերը հայեցակարգային առումով հիմնարար և վճռորոշ նշանակություն ունեն ազգի ինքնությունը պահպանելու տեսակետից: Պատահական չէ, որ դրանք դարձել են քաղաքակրթությունների պատերազմի գործիք և գործուն դեր ունեն անզիջում ու դաժան այդ հակամարտությունում: Եթե պահպանվել են ազգային համակարգն ու խորհրդանիշերը, ապա տվյալ ազգն անխոցելի և կենսունակ է, իսկ եթե արժեքային օտար համակարգը ներխուժում է տվյալ ազգի հոգևոր տարածք և խաթարում այն, ապա այդ նույն ազգը ենթակա է ամլության, էազրկության և բազում արհավիրքների: Այսինքն՝ գործունեության հիմնական այս ոլորտում հակամարտության մեջ են Արարչադիր կարգը, աստվածային օրենքները եւ մարդադիր կարգը, նյութապաշտ, մարդատյաց ու մութ ուժերի սատանայական օրենքները: Եթե իրողությունները դիտարկենք այս տեսանկյունից, ապա ազգերի, այսինքն` մարդկության ապագան վտանգված է:
Արդ, ելնելով վերոշարադրյալ հիմնադրույթներից, հարկ է ճշտորոշել ազգային մեր խորհրդանիշերը, որոնք կկանխորոշեն մեր բնականոն ու անխափան զարգացումը: Ուստիև ազգային պետականության կարևորագույն խորհրդանիշերն են պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք, ընդհանրապես, ազգային կերպարի հիմնատարրերն են, ներկայացնում են մեր յուրահատուկ էությունը:
Իսկ ազգային խորհրդանիշերը որոշելիս պետք է հիմք ընդունել տվյալ ազգի բուն էությունը և նրա հիմնական դերը: Հայ տեսակը, ըստ գիտական խորաքնին հետազոտությունների, աստվածային ծագման է և ներկայացնում է հուր տարերքը, որը սրբազան խաչի մեկ թևն է: Ո՞րն է հայի գլխավոր առաքելությունը. նա մարդկային այս քաղաքակրթության սկիզբն է և կոչված է պահպանելու այդ քաղաքակրթությունն ու հոգևոր արժեքների համակարգը, ինչպես նաեւ փոխանցել այդ ամենը: Եվ այս իսկ առումով հայ տեսակն ունի Արարչի հզոր պաշտպանությունը եւ հոգեւոր զրահը, այսինքն` աստվածընտրյալ ազգն անպարտելի է: Ավելացնենք նաև, որ մարդկային քաղաքակրթության օրրան և ծննդարան Հայկական լեռնաշխարհն օժտված է յուրահատուկ էներգետիկական դաշտով: Ըստ այդմ էլ այն համընդհանուր ուշադրության և հետաքրքրության առարկա է (դրական թե բացասական): Մեր էներգետիկական էությունը Երկիր է ներմուծված Սիրիուսի համաստեղությունից: Դրա լավագույն ապացույցներն են Հայկի (Օրիոնի) համաստեղության և, ընդհանրապես, աստղագիտական հարուստ նյութերը Հայկական լեռնաշխարհում (աստղային , տիեզերական ժայռապատկերներ, լեռնային աստղագիտական քարտեզներ, Մեծամորի, Քարահունջի աստղադիտարաններ և այլն): Ոչ պակաս ուշագրավ է եգիպտական բուրգերի դասավորության ճշգրիտ (չհաշված պրեցեսիայի երևույթները) նույնականացումը Սիրիուսի համաստեղության աստղերի դիրքի հետ: Հետաքրքրական է, որ այս մասին շատ արժեքավոր տեղեկատվություն կա աֆրիկյան դագոններ ժողովրդի դիցաբանությունում եւ հավատալիքներում: Ամենայն հավանականությամբ, այս ամենը նրանց նախնիները քաղել են Եգիպտոսում հաստատված հայ-արիական ծագմամբ քրմերի դասից:
Այնպես որ, մեր էներգետիկական էությունը՝ հուր տարերքը, հիմնակազմիչ եւ վճռական նշանակություն ունի: Այնինչ պետական դրոշի ժամանակակից տարբերակում (ի դեպ, նաև Առաջին հանրապետության ժամանակաշրջանում) ազգային խորհրդանիշերը միտումնավոր և կանխակալ ձևով խեղաթյուրված են: Այստեղ վերևի շերտում կարմիրն է` հող տարերքի նշանը և սեմական ժողովուրդների ու թուրքերի բնորոշ խորհրդանիշը: Հետաքրքրական է ծիրանագույնի պարագան, որը գույներից ազնվագույնն է և համապատասխանում է աստվածային նշանին: Այն դարձյալ կանխատրամադրված ձեւով տրվում է նարնջագույն երանգով, երբեմն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ դեղինով: Արդ, ելնելով վերոշարադրյալ հիմնադրույթներից, հարկ է ճշտորոշել ազգային մեր խորհրդանիշերը, որոնք կկանխորոշեն մեր բնականոն ու անխափան զարգացումը: Ուստիև ազգային պետականության կարևորագույն խորհրդանիշերն են պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք, ընդհանրապես, ազգային կերպարի հիմնատարրերն են, ներկայացնում են մեր յուրահատուկ էությունը :
Իսկ ազգային խորհրդանիշերը որոշելիս պետք է հիմք ընդունել տվյալ ազգի բուն էությունը և նրա հիմնական դերը: Հայ տեսակը, ըստ գիտական խորաքնին հետազոտությունների, աստվածային ծագման է և ներկայացնում է հուր տարերքը, որը սրբազան խաչի մեկ թևն է: Ո՞րն է հայի գլխավոր առաքելությունը. նա մարդկային այս քաղաքակրթության սկիզբն է եւ կոչված է պահպանելու այդ քաղաքակրթությունն ու հոգեւոր արժեքների համակարգը, ինչպես նաև փոխանցել այդ ամենը: Եվ այս իսկ առումով հայ տեսակն ունի Արարչի հզոր պաշտպանությունը և հոգևոր զրահը, այսինքն` աստվածընտրյալ ազգն անպարտելի է: Ավելացնենք նաեւ, որ մարդկային քաղաքակրթության օրրան եւ ծննդարան Հայկական լեռնաշխարհն օժտված է յուրահատուկ էներգետիկական դաշտով: Ըստ այդմ էլ այն համընդհանուր ուշադրության եւ հետաքրքրության առարկա է (դրական թե բացասական): Մեր էներգետիկական էությունը Երկիր է ներմուծված Սիրիուսի համաստեղությունից: Դրա լավագույն ապացույցներն են Հայկի (Օրիոնի) համաստեղության և, ընդհանրապես, աստղագիտական հարուստ նյութերը Հայկական լեռնաշխարհում (աստղային , տիեզերական ժայռապատկերներ, լեռնային աստղագիտական քարտեզներ, Մեծամորի, Քարահունջի աստղադիտարաններ եւ այլն): Ոչ պակաս ուշագրավ է եգիպտական բուրգերի դասավորության ճշգրիտ (չհաշված պրեցեսիայի երեւույթները) նույնականացումը Սիրիուսի համաստեղության աստղերի դիրքի հետ: Հետաքրքրական է, որ այս մասին շատ արժեքավոր տեղեկատվություն կա աֆրիկյան դագոններ ժողովրդի դիցաբանությունում եւ հավատալիքներում: Ամենայն հավանականությամբ, այս ամենը նրանց նախնիները քաղել են Եգիպտոսում հաստատված հայ-արիական ծագմամբ քրմերի դասից:
Այնպես որ, մեր էներգետիկական էությունը՝ հուր տարերքը, հիմնակազմիչ եւ վճռական նշանակություն ունի: Այնինչ պետական դրոշի ժամանակակից տարբերակում (ի դեպ, նաև Առաջին հանրապետության ժամանակաշրջանում) ազգային խորհրդանիշերը միտումնավոր եւ կանխակալ ձեւով խեղաթյուրված են: Այստեղ վերեւի շերտում կարմիրն է` հող տարերքի նշանը եւ սեմական ժողովուրդների ու թուրքերի բնորոշ խորհրդանիշը: Հետաքրքրական է ծիրանագույնի պարագան, որը գույներից ազնվագույնն է և համապատասխանում է աստվածային նշանին: Այն դարձյալ կանխատրամադրված ձեւով տրվում է նարնջագույն երանգով, երբեմն էլ, ոչ ավել, ոչ պակաս“դեղինով: Սա ակնհայտ պղծում է և խեղաթյուրում: Պարզապես պետք է փոխել գույների հերթագայությունը, որը հսկայական իմաստ եւ նշանակություն ունի: Գույների աստիճանակարգը պետք է լինի. ծիրանագույն (հուր տարերք), կապույտ (ջուր և օդ տարերք) և կարմիր (հող տարերք):
Աղարտելու եւ կեղծարարության առումով բացառություն չէ նաև զինանշանը : Հետաքրքիր օրինաչափություն է, որ այս խորհրդանիշը ևս մեզանում գործածվել է Հայաստանի առաջին հանրապետության օրոք: Այսինքն՝ մեր թշնամիները դեռեւս այն ժամանակ մեր նկատմամբ ունեցել են հայեցակարգային իշխանություն, որը շարունակվում է ցայժմ: Այս հանգամանքը խիստ մտահոգիչ և անհանգստացնող է:
Սխալները շատ են, բայց որո՞նք են էա կան վրիպումները: Եղած նմուշում որոշակի նպատակադրումով ագգային խորհրդանիշերը , “շփոթված են” արքայական կամ իշխանական խորհրդանիշերի հետ: Իսկ չէ՞ որ ազգային խորհրդանիշերը բարձր մակարդակի են, ունեն համազգային նշանակություն, որից ածանցվում, բխում է արքայական կամ ազնվականական մակարդակը: Իսկ այստեղ շեշտը երկրորդ մակարդակում է:
Անգամ պատմագիտական առումով էլ ճիշտ չեն տրվել հայկական արքայատոհմերը. դրանք ոչ թե չորսն են, այլ` ավելին: Բացի Արտաշիսյաններից, Արշակունիներից, Բագրատունիներից եւ Ռուբինյաններից եղել են նաեւ Հայկազյանները , Երվանդունիները եւ Հեթումյանները: Իսկ պատմագիտական այս կեղծ լուծումը կապվում է հայոց պատմության վաղնջական շերտերն անտեսելու, հայերի քաղաքակրթական նշանակությունը կողմնակալ կերպով նվազեցնելու և օտար նշտարով պատմությունը վերաձեւելու հետ: Այնպես որ, մեր կենսական տարածք հոգեւոր ներխուժման և արժեքային մեր համակարգը նենգափոխելու փաստն առկա է:
Երկրորդ կարեւոր սխալը իմաստասիրական եւ գոյաբանական բնույթի է: Զինանշանում պատկերված զույգ Մասիսները և Նոյյան տապանը խորհրդանշում են հայերի խաղացած վիթխարի դերը մարդկության վերածննդի պատմական գործընթացում: Այստեղ դարձյալ ծրագրված կերպով անտեսված և մոռացության է տրված ավելի կարևոր ու էական մի հանգամանք. Հայկական լեռնաշխարհը մարդկային ներկայիս քաղաքակրթության օրրանն է, ծննդարանը եւ պորտը. այստեղ Արարիչն արարել է մարդկությունը :“Արարատ”, ըստ գիտական նոր մեկնության , նշանակում է արիների (մեր նախնիների) արարման վայր, իսկ բառն ունի գաղտնագիտական և տիեզերական մեծ խորք ու տարողություն (Արարիչն արարածին արարեց Արարատում): Այս խորհուրդն ունի հայկական հնագուն խորհրդանիշը՝ ութանկյունը, որը պատկերում է կյանքի ծնունդը , տիեզերական շարժումը , չորս տարերքի շրջապտույտը, ինչպես նաև արևը` որպես կյանքի ակունք և մեր կեցության էություն:
Երրորդը գույների ճիշտ հաջորդակա նության խնդիրն է, քանի որ դրանք եղած օրինակում տրված են անտրամաբանական, տարերային ձևով: Մինչդեռ գույները ևս նոր տարբերակում պետք է պատկերվեն հետևյալ աստիճանակարգով՝ ծիրանագույն , կապույտ և կարմիր:
Այն էլ արձանագրենք, որ զինանշանում ամրագրված երկգլխանիությունը (արծիվը եւ առյուծը) նախկինում համարվում էր չարաբաստիկ խորհրդանիշ: Օրինակ՝ այդպես էր դա ընկալվում Հին Հռոմում: Երկգլխանիությունը համակարգի ծագումնաբանական արատի նշան է: Այն պետությունները, որոնք ունեին այդպիսի խորհրդանիշ, աղետի էին ենթարկվում եւ կործանվում: Կարելի է հիշատակել Բյուզանդիան , Ռուսաստանյան կայսրությունը, Հարավսլա վիան եւ այլն: Հետեւաբար , մտածելու լուրջ խնդիրներ ենք ժառանգել :
Մեր օրերում համեմատական քննության ժամանակ լուրջ արժեք է ստանում ազգային իսկական արժեքների կրող եւ մտածող Մ. Սարյանի ստեղծած Հայաստանի Երկրորդ հանրապետության զինանշանը: Ճշգրիտ եւ ճաշակով է ընտրված զույգ Մասիսների պատկերը, որը խորհրդանշում է արական եւ իգական սկիզբները, այսինքն՝ կյանքի ծնունդը: Այն նաեւ հայրենի հողի սրբության խորհրդանիշն է: Մ. Սարյանի հեղինակած նախնական տարբերակում եղել է նաեւ խաչի պատկերը՝ որպես կարեւոր խորհրդանիշերից մեկը: Բայց մարդադիր կարգը և դիվային տարերքը կրող կոմունիստներն աղավաղեցին ու պղծեցին մեծախորհուրդ այդ զինանշանը՝ կենտրոնում տեղադրելով օտար խորհրդանիշ ներկայացնող հնգաթեւ աստղը (սեմական խորհրդանիշ) և մուրճ ու մանգաղը: Մենք ականատես ենք եղել, թե այդպիսի լիցքեր ու էներգետիկա ունեցող խորհրդանիշերն ինչ պատուհասներ բերեցին մեր ազգին:
Ելնելով վերը շարադրված հիմնադրույթներից և փաստարկներից` պետք է հիմնովին փոխել պետական մեր զինանշանը: Հարկ է վերականգնել նախկին գինանշանը եւ կենտրոնում աստղի, մուրճ ու մանգաղի փոխարեն ամրագրել ութանկյուն խորհրդանիշը՝ մեջտեղում դնելով արևախաչը կամ հավասարաթև խաչը՝ չորս տարերքների պատկերը: Հասկը բարեկեցութ յան, աշխատանքի, հացի եւ Հայոց լեռնաշխարհում արիական քաղաքակրթության խորհրդանիշն է: Խաղողը խորհրդանշում է գինու և գինեգործության մշակույթը , իսկ ութանկյան խորհուրդը ներկայացնում է աստվածային և երկրային հիմնադրույթների, հոգու ու նյութի անքակտելի միությունը: Այս ամենի հանրագումարը հսկայական և զորավոր խթան կլինի աստվածային մեր երկրի և հազարամյակների վաղագույն ավանդույթներ ունեցող պետականությունն ամրապնդելու ու հզորացնելու գործում: Հայեցակարգային ասպարեզը պետք է մաքրել օտարի պիղծ միջամտությունից :
Օրհներգի առիթով: Հայաստանի առաջին հանրապետության օրհներգն ընդունվել է 1919թ., կոչվում է “Մեր հայրենիք”: Բնագիրը քաղված է Մ. Նալբանդյանի փոխադրած “Իտալացի աղջկա երգը” բանաստեղծությունից (1854թ., հեղինակն անհայտ է): Մեղեդին ժողովրդական է, մշակել են անվանի երգահաններ Ք. Կարա-Մուրզան և Բ. Կանաչյանը :
Հայաստանի երկրորդ հանրապետության օրհներգի բնագրի հեղինակը բանաստեղծ Սարմենն է (Արմենակ Սարգսյանը), իսկ երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը: Օրհներգի բնագիրն ու երաժշտությունը հաստատվել են 1978թ:
Հայաստանի երրորդ հանրապետության օրհներգը եւս “Մեր հայրենիքն” է, որի բնագիրը մասամբ փոխված է: Միանգամից ասենք, որ այն չի համապատասխանում ազգային խորհրդանիշերի ոգուն: Ավելին, նսեմացնում է մեր ազգային արժանապատվությունը: Նոր օրհներգը պետք է հարիր լինի ազգային խորհրդանիշերին և լավագույնս արտացոլի հայոց երաժշտական յուրահատուկ մտածողությունը: Երաժշտությունը ներգործող հսկայական ուժ ունի, առավել ևս՝ ազգային խորհրդանիշերի պարագայում: Դա կարող է լինել արիական մի հին օրհներգ, որը ներկայացնի ամենահաղթ և խրոխտ մեր ոգին: Ասենք՝ “Վահագնի ծնունդ” օրհներգը, որը արարչական և ազգային ճշգրիտ իմաստասիրության մեծ լիցք է ներառում: Ինչ էլ որ լինի, պետք է նոր օրհներգում ամրագրված լինի այդ անկրկնելի երկի հոգևոր ողջ ներուժն ու ոգեղենությունը: Գուցե շատ շահեկան կլինի միջազգային մեծ ճանաչման հասած Ավետ Տերտերյանի երաժշտությունը, որը կառուցված է տիեզերական հնչեղությամբ և օրինաչափություններով: Այս իմաստով“ուշագրավ է հույն մաթեմատիկոս Պյութագորասի “Ոլորտների երաժշտության” հայեցակարգը: Նա տիեզերքը բաժանում էր ոլորտների, որոնցից յուրաքանչյուրն ունի տոն, ներդաշնակ դադար, թիվ, անուն, գույն և ձև: Հատկանշական է, որ Երկինքը, արևը եւ երկիրը միևնույն գույնի են` տարբերվելով միայն բարձրությամբ: Արևի բարձրագույն Երկնքի ցածր օկտավն է, իսկ երկիրը՝ արևի ցածր օկտավը: Այնպես որ, նոր օրհներգը պետք է պատշաճի աստվածաստեղծ մեր նախասկզբին:
Ռուբեն Նահատակյան
“Լուսանցք” թիվ 2, 23 — 30 մարտի, 2007թ