Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Խաչվերացի Պահքի Դ. օր

14 Սեպտեմբերի, 2023
Լրահոս, Ոչ միայն հացիվ
Խաչվերաց
0
Կիսումներ
32
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սուրբ Գիրք եւ Ավանդություն

Աստվածաշունչը, որ մարդկանց տրվել է իբրեւ աղբյուր աստվածաբանության եւ ուղեցույց կյանքի, նախ պետք է իբրեւ այդ ընդունվի եւ հայտարարվի: Մասնավոր անհատների կարծիքով չէ, որ այս ընդունելությունը պիտի հաստատվի, որովհետեւ հաճախ անհատական կարծիքները ճշմարտության հակառակ են դուրս գալիս: Կիրքեր, անձնական հաշիվներ մեջ մտնելով ճշմարտության ուղուց կարող են շեղել անհատներին: Հետեւաբար Ս. Գրքի վավերականությունը հաստատողը Եկեղեցու ընդունած ավանդությունը պիտի լինի:

Այս սկզբունքը կիրառելի է նաեւ Ս. Գրքի մեկնության պարագային: Ս. Գրքի մեջ քիչ չէ թիվը դժվար հասկացվող կետերի եւ անըմբռնելի խորագույն ճշմարտությունների: Պետրոս առաքյալ, ակնարկելով Ս. Պողոսի թղթերին, ասում է. ՙյոր գտանի ինչ ինչ դժուարիմաց, զոր ուսմունքն եւ յողդողք կամակորեն, որպես եւ զամենայն գիրս, առ իւրեանց անձանց կորուստ՚ (Բ. Պետ. Գ 16): Ս. Գրոց դժվարիմանալի կետերի վրայից քողը վերացնելու համար անհրաժեշտ է ավանդության օժանդակությունը: Հետեւաբար Ս. Գրքի հետ Ավանդությունը կարեւոր է քրիստոնեական կրոնի ուսման մեջ: 

Սակայն որպեսզի Ավանդության մասին կազմված կարծիքը իր ծայրահեղության չտարվի, ոչ էլ ստորագնահատվի նրա արժեքն ու կարեւորությունը, պետք է ասել, որ Աստվածաշնչում մեր փրկության համար հարկավոր բոլոր ճշմարտությունները հայտնված են: Աստվածպաշտության կամ ծիսակատարություններին վերաբերյալ մանրամասնություններն են, որ պակասում են Աստվածաշնչում: Դրանք Ս. Գրքում զանց առնվել են ոչ թե որովհետեւ կարեւոր չէին, այլ որովհետեւ ամեն օր կատարվող եւ գարծադրվող իրողություններ էին առաքելոց կամ նրանց հաջորդների կողմից Եկեղեցիի, այսինքն հավատացյալների ժողովում եւ նրանց աչքի առաջ, հետեւաբար բոլորին ծանոթ լինելով պետք չէ տեսված գրի առնելու: Դրանից բացի, դրանք այպիսի կետեր էին, որոնք ժամանակի պահանջների եւ պայմանների համաձայն պիտի ենթարկվեին աճման եւ կատարելագործումի: Հետեւաբար նրանք պահվեցին եւ աստիճանաբար մշակվեցին ավանդությամբ:

Բացահայտ ճշմարտություն է, որ թե Ս. Գրոց եւ թե Ավանդությանց միեւնույն Հոգին է, հետեւաբար ավանդությունը չի կարող հակասել Ս. Գրքին, ուր որ հակասություն է նշմարվում Ս. Գրքի եւ Ավանդության միջեւ, այդ կամ այն է, որ սխալ հասկացոողություն կա, եւ կամ, եթե իրապես նման մի բան գոյություն ունի, այդ պարագային սխալվողը անպատճառ Ավանդությունն է: Շնորհալին ասում է. ՙԱւանդութիւն Եկեղեցւոյ մերոյ, զոր ունիմք, ի վկայութենէ Աստուածաշունչ Գրոց հաստատեալ են՚ (Ընդհանրական): Արդարեւ, այս երկուսը՝ Ս. Գիրքը եւ Ավանդությունը կազմում են մի միացյալ ամբողջություն եւ փոխադարձաբար լույս են սփռում իրար վրա:

Tags: ԼրահոսՈչ միայն հացիվ
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կհնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կհնձի»: 

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:

Հաջորդ
Auto Draft

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.