երգը Մակար Եկմալյանի մշակումներից է
Կատարում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը
նկարահանումը կատարվել է Եղեգնաձորի Սմբատաբերդում
Երգի հեղինակ՝ Գ. Շէրենց: Մշակումը’ Մակար Եկմալյանի: Երգի խոսքերը վերցված են «Ընդարձակ գրպանի երգարան»-ից (Բոստոն, 1919 թ.):
Ողջոյն տուէք իմ հայրենեաց
Կիսակործան տաճարներուն,
Ողջոյն տուէք աւերակաց
Արարատեան գավառներուն:
Ողջոյն տուէք Աւարայրին,
Արիւնաներկ Սուրբ վայրերուն,
Ողջոյն տուէք տխուր լուսնին,
Որ լացն է սեւ շիրիմներուն:
Ողջոյն տուէք պանդուխտ Հայուն,
Անտուն Հայուն, վշտոտ Հայուն,
Ո՜հ, ձեռք տուէք, ո՜հ, սիրտ տուէք,
Հոգի տուէք կարօտ հայուն:
Ողջոյն տուէք ոլոր-մոլոր,
Բոլոր վազող գետակներուն,
Ողջոյն տուէք պղտոր բոլոր
Աղի, լեղի աղբիւրներուն:
Ողջոյն տուէք ի հող եղած
Արքայական պալատներուն,
Ողջոյն տուէք գետնատարած
Սրբոց անբիծ մասունքներուն:
Ողջոյն տուէք խումբ ի խումբ,
Որ կան թաղած հոգիներուն,
Ուր Հայ սոխակ թումբէ ի թումբ
Կեանք կը խնդրէին դեռ շատերուն:
Ողջոյն տուէք հայ մուսային,
Որ լայ զփիւռս իւր հաւերուն,
Ողջոյն տուէք իմ քնարին,
Որ Հայկայ տանն է ողբերգու: