Հինգշաբթի, 30 Նոյեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օր

19 Հոկտեմբերի, 2023
Լրահոս, Վարք սրբոց
Սուրբ Որոտման որդիներ` Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի հիշատակության օր
0
Կիսումներ
46
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Դիոնիսիոս Արիսպագացի

Այս մեծանուն աստվածաբանի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել: Հայտնի է, սակայն, որ նա աթենացի պատվարժան և իմաստուն նախարարներից էր, Հին Աթենքի բարձրագույն դատական մարմնի՝ արեոպագի անդամ:

Իր անհավատության շրջանում Դիոնեսիոսը հմուտ էր աստղագիտության մեջ: Սակայն մի անգամ, լսելով ս. Պողոս առաքյալի քարոզը, նա դարձի եկավ, մկրտվեց և որոշ ժամանակ անց առաքյալի կողմից էլ ձեռնադրվեց եպիսկոպոս: Այս մասին է վկայում ս. Ղուկաս ավետարանիչը Գործք առաքելոց գրքում [տե՛ս Գործ. 17.34]:

Ս. Դիոնեսիոսը նահատակվել է Աթենքում հելլեն կռապաշտների ձեռքով, որոնք նախանձից դրդված՝ այրեցին սրբին, ինչպես նաև նրա գրքերը:

Պահպանվել են նրա «Աստվածային անունների մասին», «Երկնային աստիճանակարգության մասին», «Եկեղեցական աստիճանակարգության մասին», «Խորհրդական աստվածաբանության մասին» երկերը, ինչպես նաև տարբեր անձանց ուղղված 10 նամակները: Առանց ս. Դիոնեսիոսի գրական ժառանգության անհնար է պատկերացնել քրիստոնեական աստվածաբանությունը:

Տիմոթեոս առաքյալ

Տիմոթեոսը Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնվել է Լյուստրա քաղաքում: Նա եղել է Պողոս առաքյալի մերձավոր աշակերտներից, որին հաճախ առաքյալն իր թղթերում «սիրելի որդի»  է կոչում: Քրիստոնեական դաստիարակություն է ստացել մոր և տատի շնորհիվ, քանզի հայրը հեթանոս էր: Պողոս առաքյալը, երբ բժշկում է ի ծնե կաղին, նա հավատում է Հիսուս Քրիստոսին` դառնում առաքյալի ուղեկիցը: Պողոս առաքյալը Եփեսոսում նրան ձեռնադրում է եպիսկոպոս և եկեղեցում հովվում է 15 տարի: Տիմոթեոսին են ուղղված Պողոս առաքյալի երկու թղթերը: Քարկոծվել է Դիանա չաստվածուհու տոնի ժամանակ` փորձելով հեթանոսներին ետ պահել դիվական զվարճություններից` քարոզելով Աստծո խոսքը: Նա նահատակվել է 96-98 թվականներին, Եփեսոսում:

Տիտոս առաքյալ

Տիտոսը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Ծնունդով Կրետեից է, հեթանոս ընտանիքի զավակ: Դեռ երիտասարդ տարիքից ճշմարտությունը գտնելու համար ուսումնասիրել է հույն փիլիսոփաներին, սովորել եբրայերեն` Հին Ուխտի գրքերը կարդալու համար: Լսելով ու հավատալով Հիսուս Քրիստոսին` դարձել է նրա աշակերտը` գործակցելով Պողոս առաքյալի հետ: Վերջինիս կողմից ձեռնադրվել է Կրետեի եպիսկոպոս: Նրան է ուղղված Պողոսի նամակներից մեկը: Եղել է իր հոտի քաջ պաշտպանը` տարածել է Աստծո խոսքն ու հրաշագործություններ կատարել:

Tags: ԼրահոսՎարք սրբոց
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի»:

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ: Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.