Մանրանկարիչ Ավագ՝ Մուտք Երուսաղեմ, Ավետարան, 1337 թ. (Մատենադարան, 212)։ Ավագը նաև ձեռագրի գրիչն ու կազմողն է, իսկ պատվիրատուն Սյունյաց տեր՝ իշխան Բուրթել Օրբելյանի որդի Բեշքենը, որը մատյանը նվիրել է Տաթևի վանքին, ի հիշատակ այնտեղ հուղարկավորված իր վաղամեռիկ կնոջ՝ «յոյժ չքնաղագեղոյն՝ Փաշային»։ Ավագը իշխանուհու հիշատական վայել շքեղ մատյան է ստեղծել։ Ձեռագրի հիշատակարանն ավարտում է հետևյալ խոսքերով՝ «Դարձեալ մեծաւ աղերսանօք կրկին աղաչեմ զհանդիպողսդ սուրբ Աւետարանիս, միով՝ Տէր ողորմայիւ, յիշել զիս՝ զԱւագ կարօտ բանի և զծնողսն իմ, զի յոյժ սիրով, փրցփրցուն գրչաւ և տարտամ ձեռամբ գրեցի, ոսկեցի ծաղկերանգ և կազմեցի։
Եւ որպէս յիշէքդ՝ յիշեալ լիջիք»։
Վերցված է ՝ http://ArmenianArt . ից