Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ: Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով ՝ բոլորն էլ արագորեն տուն մտան: Հիվանդը,նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել.
« Տե°ր, օգնի°ր ինձ»¦: Իսկ նրանք ասացին.
= Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչպո՞ւ Նրան չէիր փնտրում
կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ո’չ հույսի, ո’չ էլ մխիթարության բաժին կա: