Մարկոս ավետարանիչը՝ Գանձասարի Կարմիր Ավետարանից։ 1237 թ. Գրիգոր և Վարդան եղբայրներ ձեռք են բերել մատյանը, որը հավանաբար ստեղծվել էր Անիի շրջանում (նկարիչ՝ Աբաս, խորանները՝ Իգնատիոս Հոռոմոսցու) և այն նվիրել Գանձասարի վանքին։ Հետաքրքիր է, որ արդեն 1275 թ. Գանձասարում գրված հիշատակարանում ձեռագիրը հատուկ անունով կոչվում է Կարմիր Ավետարան։ Դա հավանաբար ծագում է այն բանից, որ նկարազարդման մեջ գերիշխում է կարմիր գույնը (այժմ պահվում է Չիկագոյի համալսարանի գրադարանում)։
Աղբյուր՝http://armenianart.org