Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց
Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ,
Եւ ի վերայ նորա՝ գահոյք ոսկեղէնք,
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա՝ Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն,
Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ,
Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար, Որք երգէին զերգս՝ ասելով.
-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան։