Մատթեոս ավետարանիչ՝ 11-րդ դարի «Բեգյունց Ավետարանից»։ Նկարիչ Հովհաննես Սանդղկավանեցի (նշանավոր Մուղնու Ավետարանի նկարիչը)։
«Բեգյունց Ավետարանը» (10-րդ դ.): Նա 1060 թ․ նորոգվել է Կանչնուտ անապատի Արշարունյաց դպրոցում, ապա ծաղկազարդվել ու կազմվել Հովհաննես Սանդղկավանեցի գրչի կողմից, իսկ ոսկերիչ Սարգիսը կատարել է խորանների նկարազարդումը և արծաթով զարդարումը: Մատյանը 1272 թ․-ից առաջ մեծկվենցի Ուզի որդի Հասանի ձեռքով գերությունից փրկվել ու բերվել է Կեսարիայից և երկար ժամանակ գտնվել է Ջրաբերդի Թալիշ գյուղում՝ Բեգյունց ընտանիքի մոտ, որով էլ բացատրվում ձեռագրին տրված անունը: Ցավոք, գեղագիր այս մատյանից պահպանվել է ընդամենը 18 թերթ: