Սյունիք նշանակում է Սյուներ,դրանք Մայր Հայաստանի սյուններն են,որի վրա հենված է Հայոց աշխարհը…Պատահական չէ,որ մեր գոյության կռիվը միշտ սկսվել է այստեղից` վաղ ժամանակներից մինչ Նժդեհ(վերջինս ամենաակնառու օրինակն է)։Դեռ նախարարական շրջանում ռազմի դաշտ ամենից շատ զորքը Սյունիքն էր դուրս բերում`20.000։Պատահական չէ,որ արքաներն ամուսնանում էին սյունյաց ազնվազարմ իշխանուհիների հետ,դրանով ամրապնդում էին իրենց դիրքերը և հզորացնում ` բանակը(Փառանձեմ թագուհի`Արշակ ||-ի կինը,ով իր հոր` Անդոկի իշխանի օգնությամբ պարտության մատնեց Շապուհ ||-ին ,և նրան ստիպեցին ճանաչել Հայաստանի անկախությունը,Անիի Մայր տաճարը կառուցած Կատրամիդե թագուհի`Գագիկ |-ի կինը ,Շահանդուխտը`Վահանավանքի կառուցող,և այլք…) Մովսես Խորենացին վկայում էր,որ Սիսական-Սիսիանը Հայկ նահապետի թոռ` Գեղամի որդի, Սիսակի տիրույթն է եղել,և առնվազն մ թ ա ||-րդ հազարամյակից այստեղ ապրել է Սյունի-Սիւնի ցեղախումբը։Շատ հին է Սյունյաց աշխարհ և բացառիկ տոկունությամբ օժտված:Հետաքրքիր է,որ Ս Ուռումյանն իր “Սյունիքը դիցարան”աշխատության մեջ էթնիկական ծագումից զատ տալիս է հետևյալ բացատրությունը.”Մեր եզրակացությունն այն է,որ Սիսուան,Սիսիան,Սյունի-Սիսակն և Սիս արմատը նախնական ծագումով արտահայտել են դիցական իմաստ և նշանակում է ծիսարան կամ զոհարան”:Իսկ եթե այս ամենին գումարենք Աստվածաշնչյան Սիսակ անունը,որ Բաբելոնի բանաստեղծական անունն էր և նշանակում էր արքունական,իշխանական տուն,հստակ է` ինչ ուժ կա այդ լեռներում ծվարած: Ահա այս հզոր էթնիկական,դիցական,Աստվածաշնչյան ընդհանրության հիմքի վրա `որպես վարչաքաղաքական միավոր բարձրանում է Սյունիքը։Այնտեղ է մեր գոյության բացառիկ ուժն ու էներգիան ,գուցե ծիծաղելի թվա շատերին ,բայց խորհրդանիշների պատերազմի առումով այստեղ շատ անպարտելիության սիմվոլներ կան…Չխոսելով Սյունիքի աշխարհագրական դիրքի մասին,արդեն այդ մասին շատ է խոսվել,միայն նշենք `այն հզոր սեպ է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին,մեր փրկության սեպն է,ռազմաստրատեգիական խաչմերուկ է,որի համար այսօր կռվում են աշխարհի խոշոր խաղացողները… Հայաստանն իր պատմության ամենակարևոր էջերից մեկում է,և սրանք լոկ խոսքեր չեն…
Հեղինակ` Ա. Ավետիսյան