Թաթուլ Կրպեյանը վերջին անգամ պատերազմ գնալուց առաջ
«Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»:
Թաթուլ Կրպեյան, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։
1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։Գետաշենի արծիվը
Արցախում ծաւալուած զանգուածային բռնութիւնների ալիքն իր գագաթնակէտին հասաւ 91-ի Ապրիլ-Մայիս ամիսներին: Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակութեան զինուած ջոկատները (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ներքին գործերի նախարարութեան ուժերի աջակցութեամբ, փաստորէն, բացայայտ պատերազմ սկսեցին Գետաշէնի եւ Շահումեանի հայ բնակչութեան դէմ: Նրանք, իրականացնելով «Օղակ» գործողութիւնը, հրասայլերի ու զրահամեքենաների ուղեկցութեամբ հարձակուեցին նշուած շրջանների հայկական բնակավայրերի վրայ եւ դաժան մարտերով գրաւեցին Գետաշէն եւ Մարտունաշէն գիւղերը: Այստեղ սխրանքներ գործելով զոհուեց նաեւ հայկական ինքնապաշտպանութեան ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը՝ Գետաշենի արծիւը:
Ապրիլի 21ը Ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի ծննդեան օրն է: Ամէն տարի Թաթուլ Կրպեյանի ընկերները, հարազատները, բարեկամները եւ բոլոր նրանք, ովքեր հարգում են ազգային հերոսի յիշատակը, այցելում են Թալինի շրջանի Արեգ գիւղ:
«Կռուի դաշտում Թաթուլի կատարած սխրանքները հերոսութիւն էին ոչ միայն հայոց պատմութեան, այլեւ համաշխարհային պատմութեան մէջ: Նա միայնակ դուրս եկաւ ամբողջ աշխարհում հռչակուած «Կարմիր» բանակի դէմ, այն ժամանակ, երբ դեռ կար Սովետական Միութիւնը», պատմում է հերոսի այրին՝ տիկին Իրինան ու յաւելում, թէ ինչպէս է Թաթուլը ոստնել ու յայտնուել տանկի վրայ եւ ճանկել «Օղակ» գործողութիւնը ղեկավարող գնդապետ Մաշկովի օձիքը: Ձեռքի նռնակի օղակը բռնած, գնդապետին առաջն արած՝ Թաթուլն ու միւսները պատանդներին ազատելու նպատակով՝ գնացել են բանակցութիւնների: Ճանապարհին Թաթուլը հասցրել է խլել յարձակման մշակուած ու խիստ գաղտնի պահուող պլանը, որը որպէս նախատինք ու ամօթանք է մնալու փլուզուած Խորհրդային Միութեան այդ օրերի ղեկավար կոչուածների վրայ:
Առնական ու հաղթանդամ էր Թաթուլը, ոչ մի բանից չէր վախենում: Միշտ ասում էր. «Քամին քարին ի՞նչ կը տանի…»: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մէջ ուժը մնում է: Գետաշէնն իր համար սրբութիւն էր:
«Գետաշէնը կը դատարկուի միայն իմ դիակի վրայով». Թաթուլն ասում էր.
Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…
Թաթուլ Կրպեյան
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման;
Օղակ գործողություն
1991 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991 թվականի ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։
Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991 թվականի ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր[3]։
png Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես Սասնոյ ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ՝ ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր;
Թաթուլ Կրպեյանի կերպարը արվեստի մեջ
Թաթուլ Կրպեյանին (և ընկերներին) են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպը, «Կարոտից խելառը» տեսաֆիլմը[6], ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.՝ Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.՝ աշուղ Գևորգ) երգերը։
Աշոտ Բաբայան Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1993 թվական), նվիրված Թ. Կրպեյանին;
Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով:
Թաթուլը մի շարք բանաստեղծությունների հեղինակ էր: Ներքոնշյալ՝ «Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք» բանաստեղծությունը գրվել է 1985 թվականին:
Այսօր դուք ճերմակ աղավնիներ եք,
Վաղը ձեր ճերմակ, փրփուր էությամբ
Քայլելու եք դուք ձեր ընտրած ճամփով ,
Արդյոք դուք գիտե՞ք, գալիք ճամփեքը
դժվար են լինում,
Կյանքը սիրում է տրորել նրանց,
ովքեր նորեկ են,
Ու դուք, սպիտակ իմ աղավնիներ,
Պիտի պայքարեք, պիտի փոխ առնեք
Բյուր աչքերն երկնի,
Պիտի քարանաք,
Երբ կյանքը ձեզնից քար ուզի կերտել,
Պիտի դար դառնաք,
Երբ կյանքը ձեզնից դար ուզի կերտել…
Բայց երբ նա կ’ուզի
Ձեր սերը մարել
Կամ ձեր սպիտակ էությունը սուրբ
մրոտել թույնով,
Այնժամ չընկճվեք,
Պայքարեք սիրով.
Սիրո պայքարն է, որ միշտ հաղթում է,
Իսկ ձեր հոգու մէջ անպարփակ պայքար,
Սիրո կարոտ կա, ի՛մ աղավնիներ…
«Թիվ 62 ավագ դպրոցը անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի (Երևան):
ՀԱՎԵՐԺ ՓԱ’ՌՔ ՔԵԶ ԹԱԹՈԻԼ ԿՐՊԵՅԱՆ