Շատերիս ծանոթ երգ, շատերիս ծանոթ արտահայտություն։ Բայց քչերս գիտենք, թե որտեից են «Հիմի է՞լ լռենք»-ի ակունքները։ Ամեն անգամ խորը զարմանք եւ մանակական ուրախութ յուն եմ ապրում, երբ ուսումնասիրելով ինչ որ ոգեշունչ երգի պատմություն, հասկանում եմ, որ այդ երգը սերտ կապված է Ավարայարի ճակատամարտի հետ։ Ռ․ Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» վիպասանության մեջ հեղինակը հարցնում է լուսնին, թե վերջինս ինչու է այլայլված։ Լուսինը պատասխանում է, որ շրջում է Հայաստան աշխարհում ու տեսնում թե ինչ անմխիթար վատ վիճակում է գտնվում հայությունը։ Լուսինը լինում է Ավարայրի դաշտում, որտեղ հայկական զորքերի մեջ տեսնում է ահեղ Վարդանին որը դիմում է իր փոքրաթիվ զորքին․ «Կորավ Հայաստանն, էլ ի՞նչ հույս մնար, Մեր կյանքն ի՞նչ է, թե ոչ սուգ ու լաց, Այո՛, տանն ունինք ծնողք, ընտանիք, Թ՛ող կորչին, երբ որ կորավ Հայրենիք»։ Պատկանյանը Վարդանի կերպարով, փորձել է ոգեշնչել երիտասարդությանը։ Վարդանի երգը հնչում է, որպես մարտակոչ։ Հիմի էլ լռենքը խոսքն էր Վարդան Մամիկոնյանի, որը հերոսական մահը գերադասում է նվաստ կյանքից։ Այժմ բոլորս կարիք ունենք լրջագույն խորությամբ գիտակցելու այս արտահայտությունը՝ հերոսական մահը գերադասել նվաստ կյանքից։ Այդ գիտակցումն էր հավանաբար, որ մղեց Կոմիտաս վարդապետին բխեցնել «Հիմի է՞լ լռենք» ստեղծագործությունը։ Հարկ է նշել, որ Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» քնարերգական պոեմից է նաեւ Ն․ Շահմլամյանի եւ այնուհետեւ Մակար Եկմալյանի մշակմամբ «Լռեց։ Ամպերը ելան» ստեղծագործությունը։ Սոպրանոյի եւ Ալտի ձայնաբաժինը կատարում է՝ Գայանե Աբրահամյանը, տենորի ձայնաբաժինը՝ Կարլեն ուրկ․ Գասպարյանը, իսկ բասի ձայնաբաժինը՝ Վազգեն ուրկ․ Սարգսյանը։
:
Հիմի է՞լ լռենք, եղբարք, հիմի է՞լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը` մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
Ասացե’ք, եղբարք, Հայեր, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:
Թո’ղ լռե մունջը անդամալույծը,
Կամորոց քաղցր է թշնամու լուծը, Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ
Ե’կ, անվախ ելնենք թշնամու առաջ.
Գոնե մեր փառքը մահով հետ խըլենք:
Ու այնպես լռենք: