Կյանքի վրա մի անեծք կա և այդ նրանում է, որ նույն արգանդից և՜ Աբել է ծնում, և՜ Կայեն, որ մեկը չարն է գործում, իսկ մյուսը տառապում է նրա գործած չարի համար:
Մեր վիշտը նրանում չէ, որ աշխարհում թուրք կա, այլ նրանում, որ թրքատիպ հայ կա:
Հայ՝ որ ցեղի ձայնը չի լսում, որ նրա առաքելության խորհուրդին չի հավատում, հայ՝ որ չարության անոթ է և պղծում է մեր ոգու ստեղծագործ երկունքը, որ անասնզգաց է, ընդունակ չէ ապրել ու հասկանալ, թէ իր ընկածությամբ ինչ սպանիչ ամոթանք, բարոյական ի՞նչ զարհուրելի տառապանք է պատճառում ցեղորեն զգայուն հայ մարդուն:
Այստեղ է հայ կյանքի մղձավանջը, այստեղ՝ նրա այրող ցավը, այստեղ՝ մեր ողբերգությունը։
Գարեգին ՆԺԴԵՀ «Ցեղը և իր տականքը»