-Վտանգն արդեն կամաց-կամաց ահավոր կդառնա։ Բնաջնջվելու ուրվականը մեր դռներուն առջև է չոքած և մղձավանջի նման կհալածե մեզ բոլորս։ Վերջնական մահը սուրի նման կախված է գլուխնուս վրա և մենք այս ահավոր ժամերուն դեռ թմրած ենք, դեռ անտարբեր կքնանանք։
Հայ ժողովուրդ, եթե ապրիլ կցանկանաս, եթե քու Ավերակ հայրենիքի սև սուգը ունիս ծանրացած քու սրտին վրա, եթե քու անբաղդ եղբայրներու շիրիմները քեզ կհուզեն, եթե քու անմահ նահատակներու հիշատակին հարգանք ունիս, շարժվե և դիմե դեպի Հայրենիք։
Կռվելու ընդունակ հայ զինվորներ, անմիջապես վազեցեք, մտեք Ազատության և ինքնապաշտպանության դրոշի տակ երթալու հայրենիք՝ պաշտպանելու զայն իրեն սպառնացող օրհասական վտանգեն։
Ես սոսկալով կտեսնեմ այդ սարսափելի վտանգը, որ կհրամայե ամբողջ հայ ժողովրդին սթափիլ և ազատել ինքզինքը ստույգ մահվանե։
Դավաճան է նա, ով չի սթափիր, դավաճան է նա, ով չի լսեր Ահազանգը։ Ով չտեսներ մեր պաշտելի նահատակներու ստվերը։
(1918 թ․ հունվարի 9)
Զորավար Անդրանիկի քիչ հայտնի նամակը ուղղված հայերին
Վերցված է՝ http://Հայագիտարան Հայաստան էջից