Պատմությունը եթեներ չի սիրում, բայց դժվար է ասել, թե ի՛նչ ընթացք կունենար Սարդարապատի ճակատամարտը, եթե չլիներ Գևորգ Ե Հայրապետի հստակ կեցվածքը: Նա ոչ միայն հրաժարվեց լքել Ս. Էջմիածինը, այլև կոչով դիմեց բոլորին` զենք վերցնել և անվախ ելնել թշնամու դեմ: Հայոց Հայրապետը նաև կարգադրեց հնչեցնել հայոց եկեղեցիների բոլոր զանգերը, ոտքի հանել ժողովրդին և օրհնեց կամավորականներին: Մեկ անգամ էլ կարդացեք Վեհափառի հորդորը, քանզի փշաքաղվելու չափ հուզիչ և զորավոր է․
«Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից»։
Հայր Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան