Պատահական չէ, որ Սուրբ Գայանե եկեղեցում են ամփոփված ոչ միայն Հռիփսիմյանց կույսերի մասունքներ և կաթողիկոսներ, այլև այնպիսի ազգային հերոսներ, ինչպիսիք են Խենթն ու Մախլուտոն…
Մահանալուց առաջ հայտնի հայդուկապետ Մախլուտոն (Սմբատ Բորյան) այցելել էր Կաթողիկոսին և խնդրել՝ «հավատքիս համար թաղեք ինձ Էջմիածնում, քաջությանս համար՝ Խենթի կողքին»: