1.Ուտիքը Մեծ Հայքի տասներկուերորդ և կարևորագույն նահանգներից մեկն է, որի միայն մի մասն է հիմա ՀՀ-ի կազմի մեջ: Տարածքի մեծ մասը զավթել է Ադրբեջանը: Եվ դա ոչ պատահականորեն, այլ խորապես գիտակցված ու ծրագրային եղանակով: Մեր դեմ գործում է թշնամիների նենգ նշտարը, որը կտրում է Հայոց քաղաքակրթության մեղրահացը և մատուցում քոչվոր մշակույթին: Այն գտնվում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում և զբաղեցնում մեծ տարածք: Նմանօրինակ թիրախներից էր նաև Մեծ Հայքի մաս կազմող Խորագույն Հայքը կամ Տայքը:
2.Այն վաղնջական ժամանակաշրջանում մտել է Հայկազունիների կամ Հայկազյանների թագավորության մեջ՝ կազմելով այդ կայսրության անքակտելի մասը: Ակնհայտ այս իրողությունը միտումնավոր կերպով անտեսվում է՝ Հայկազունիներին համարելով առասպելական ու դիցաբանական անձինք: Պատմահայր Մովսես Խորենացին հստակ և շատ որոշակի նշում է նրանց պատմական դեմք լինելը: Հայոց պատմության բազմադարյան ընթացքից անջատվում է մի կարևոր և մեծ հատված: Ընդհանրապես Ուտիքը շատ դեպքում մոռացության է մատնվում՝ խաթարելով Հայաստանի ամբողջականությունը:
3.Մեզ հակոտնյա և թշնամի ուժերը վերաձևել են սրբազան մեր հայրենիքը և տարածքներ պոկել Հայաստանից: Խոսքը 387թ. հուդայազուն Սասանյանների(նրանք պարսիկներ չեն) ձեռքով Ուտիքի և Արցախի միացումն է Աղվանքի հետ՝ դրանով իսկ ստեղծելով հակահայկական մի միավոր: Նենգափոխությունների շարքում իր ուրույն տեղն ունի <<ուդիների>> մասին հերյուրանքը, որը առարկայական խնդիր է լուծում: Խոսքը Ոտիքի հայ բնակիչների մասին է, որոնք առանձին էթնիկ միավոր չեն, ինչպես ներկայացնում են օտար շահեր սպասարկող որոշ վայ գիտնականներ: Ներկայումս դա քաղաքակրթական տեխնոլոգիա է, որն ուղղված է հայության դեմ: Ուտիքի հայերն ապրում էին համահայկական շահերով ու խնդիրներով՝ նպաստելով մեր հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը:
4.Տարբեր իրավիճակներում, անտեղյակությամբ և դիլետանտությամբ պայմանավորված, Ուտիքը շփոթում են Արցախի հետ, որն անհեթեթություն է: <<Հյուսիային Արցախ>> եզրույթն անմիջականորեն և ուղղակիորեն վերաբերում է հենց Ուտիքին: Պատմական վկայագրերում այս անվանումը գոյություն չունի: Հիմա ավելի շատ խոսվում է Արցախի, քան թե Ուտիքի մասին: Սա, համոզված եմ, ուղղորդված մոտեցում է և նպատակ ունի մոռացության մատնել Մեծ Հայքի այս նահանգը:
5.Այժմ <<աղվանական տեսության>> հետ մեկտեղ ադրբեջանական կողմը(ավելի ստույգ՝ համաշխարհային հետնաբեմը) շրջանառության մեջ է դրել նաև <<ուդիների>> մասին կեղծ հիմնադրույթը, որպեսզի հայությունից օտարեն մեր մշակույթն ու գենետիկան: Ինչ վերաբերում է <<ուդիերենին>>, ապա խոսքն ընդամենը հայկական բարբառներից մեկի մասին է, որով խոսել են Ուտիքի մեր հայրենակիցները: Այնպես որ, <<ուդիների>> ներգրավումը Ախթամարում և Դադիվանքում ձախողված փորձ է: Ըստ էության այն ուղղակի կապված է հայկական գործոնի հետ, որի մասին հայկական կողմը համառորեն լռում է:
6. Անհրաժեշտություն է մեզանում, այսինքն՝ ՀՀ-ում, հիմնել քարոզչության մի մարմին, որը պետք է համալրվի արհեստավարժ, նորովի մտածող կադրերով և զբաղվի հայեցակարգային լրջագույն հիմնախնդիրներով, նաև՝ <<ուդիների>>, <<աղվանական տեսության>> հարցերով: Այսինքն՝ հարցը պետք է լուծել ինստիտուցիոնալ կերպով: Մանավանդ, որ հայության դեմ մղվում են քաղաքակրթական և տեղեկութային պատերազմներ: Մենք այս ոլորտում անհասկացող թութակի պես անընդհատ խոսում ենք մեր կրած քարոզչական պարտությունների մասին, որոնք կարող էին և չլինել:
7. Մեզ համար շատ կարևոր է իրավապայմանագրային դաշտի վերանայման խնդիրը, քանի որ 1920թ. մայիսի 11-ին Ազգերի լիգան(ՄԱԿ-ի նախորդը) իրավաբանորեն ճանաչեց Հայաստան պետության անկախությունը, որի մեջ, ի շարս այլ տարածքների, մտնում էին Ուտիքը, Արցախը և Նախիջևանը: Իրավական այս հիմնադրույթը հայկական կողմը զարմանալի անփութությամբ ու բութ համառությամբ անտեսում է՝ մեծ վնաս հասցնելով Հայկական հարցի լուծմանը: Իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդն է: Սա հզոր հաղթաթուղթ է և իրավական զորեղ կռվան:
Ռուբեն Նահատակյան
02.11.2021թ.