1918-ի մայիսյան բախտորոշ օրերին Դրոյի համակարգած ապարանյան զորախումբը ջախջախեց դեպի Երևան շարժվող թուրքական զորախմբին՝ ապացուցելով, որ օրհասական պահին, անգամ, փոքրաթիվ ուժերով է հնարավոր հաղթել թշնամուն:
1918թ.-ի մայիսին Հարավային Կովկաս ներխուժած օսմանյան բանակը խնդիր ուներ գրավելու ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապեսության տարածքը և վերջնականապես փակելու Հայկական Հարցի էջը, այլև զինագրավելու Թիֆլիսն ու Բաքուն: Նախկին Ռուսական Կայսրության փլատակների վրա ձևավորված ու դեռևս սաղմնային վիճակում գտնվող հարավկովկասյան պետության վրացի և հատկապես ադրբեջանցի ղեկավարները փորձում էին «լեզու գտնել» օսմանների հետ՝ զոհասեղանին դնելով հիմնականում Հայաստանի ու հայության շահերը:
Թիֆլիսի իշխանությունների կարծիքով՝ եթե զիջեին Կարսի մարզը, ապա հնարավոր կլիներ զինագրավումից փրկել Բաթումը և համոզել թուրքերին չխորանալ դեպի Կովկաս:
Աղբյուր ՝ https://times.am/988396/
Տեսանյութը՝ http://«Մեր պատմությունը» հեռուստանախագիծ