Ձկնորսը նավակով մի մարդու էր տեղափոխում։ Ուղևորը շտապեցնում էր ձկնորսին.
— Ավելի արա՛գ, ուշանում եմ աշխատանքից։
Հանկարծ նա տեսնում է, որ թիակներից մեկի վրա գրված էաղոթի՛ր, մյուսի վրա
աշխատի՛ր:
-Ի՞նչ խորհուրդ ունեն այս գրությունները,- հարցնում է նա։
-Մտաբերելու,- պատասխանում է ձկնորսը։
— Որ չմոռանամ և՛ աղոթելը, և՛ աշխատելը։
— Դե՛, աշխատել, հասկանալի է, բոլորին է պետք, իսկ
աղոթե՜լ,- մարդը թափահարում է ձեռքը,- պարտադիր չէ։ Ոչ
մեկին պետք չէ, ինչո՞ւ ժամանակ կորցնել։
-Պետք չէ՞,- հարցնում է ձկնորսն ու ջրից հանում է «աղոթի՛ր» գրությամբ թիակը՝ թիավարելով մի թիակով։
Նավակը տեղապտույտ է տալիս։
-Տեսնո՞ւմ ես, ինչի նման է աշխատանքն առանց աղոթքի։ Պտտվում ենք նույն տեղում, և ոչ մի շարժում դեպի առաջ։
Հետևաբար, խռովահույզ կյանքի փոթորկոտ ծովում հաջողությամբ լողալու համար հարկավոր է թիավարել երկու
թիակներով էլ, այսինքն` և՛ աղոթել, և՛ աշխատել։
« Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրէլու արվեստը» գրքից