Չկա պատմական մի դրվագ, որը վերաբերվում է ազգի և պետության նվիրյալ Դրաստամատ Կանայանին, որտեղ Դրոն չի փայլել տղամարդկային հատկանիշներով, ազգային ու պետական գործչի մտածելակերպով, հայդուկի քաջությամբ ու գեներալի սառնասրտությամբ:
1915 թ-ին, կամավորական զորագնդի գլուխ անցած՝ Դրոն մտնում է Վան։ Նրա կողմից իրականացված բոլոր մարտերը ունենում են փայլուն ելքեր։
Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով։ 1918 թ մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակայի կորպուսի ռազմական կոմիսար։
1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնել է Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։
«Ախ մեգել երգիրս տեսնեի». սրանք Դրոյի կյանքի վերջին խոսքերն էին:
Տեսանյութը ՝http://«Մեր պատմությունը» հեռուստանախագիծ