Հայկ Բժշկյանցը՝ Երկաթյա Գայը, հայոց պատմության այն եզակի կերպարներից է, որ իր կյանքի փառահեղ ճանապարհը սկսել է հայ ազատագրական պայքարի քառուղիներում, շարունակել Կարմիր բանակի վերնախավում, գիտակրթական ու բանակաշինության ոլորտներում, 1937-ին անարդարացի բռնադատվել, հետո հերոսացվել:
Հայկ «Գայ» Բժշկյանց (փետրվարի 6 (18), 1887, Թավրիզ, Իրան — դեկտեմբերի 11, 1937, Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թվականին), կորպուսի հրամանատար (1935 թվական, հիմա՝ գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թվականից), ԽՄԿԿ անդամ (1918 թվականից): Իր դիվիզիայի կարմիր բանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում:
Աղբյուր՝http://«Մեր պատմությունը» հեռուստանախագիծ
Տեսանյութ ՝http://«Մեր պատմությունը» հեռուստանախագծի