Եթե իրական կյանքում մենք չենք կամենում մեկնումեկի առաջ խայտառակ լինել, ապա ի՞նչ կարող ենք անել այն աշխարհում բյուրավորների առաջ: Ապաշխարանք է համարվում ոչ այն, որ հրաժարվում ենք նախկին չարություններից, այլև հարկ է նաև բարի գործեր կատարել. «Խուսափի՛ր չարից, — ասում է, — և բարությու՛ն արա» (Սաղմ. 36:27):
Ապաքինվելու համար բավական չէ միայն նետը հանել, այլ պահանջվում է նաև դեղ դնել վերքին: Պատահում է, որ մեկը ապաշխարանքից հետո բազմաթիվ բարի գործեր է կատարում, մինչդեռ վերստին հայտնվում է մեղքի մեջ, որ համազոր է այդ բարի գործերին, և դա բավական է, որ նրան մղի հուսահատության, կարծես թե բոլոր արածները կորսված են, և նրա բոլոր ջանքերն ապարդյուն էին: Այդ միտքը հարկավոր է մի կողմ դնել և մտածել այն մասին, որ եթե մենք հասցնում ենք բարի գործերի չափավոր պաշար ստեղծել, որոնք համազոր են հետո կատարած մեղքերին, ապա ոչ մի բան չի կարող անխուսափ դարձնել մեր ամբողջական կործանումը:
Իսկ հիմա (բարի գործերը) կարծես թե ամուր զրահի պես թույլ չեն տալիս սուր, մահացու նետին իր գործն անել, և անգամ ճեղքված լինելով դրանով, մարմինը պաշտպանում են մեծ վտանգից…
Այսպիսով, դժբախտությունն այն չէ, որ մարտնչելով վիրավորվում ենք, այլ այն, որ պարտությունից հետո հուսահատվում և հոգ չենք տանում վերքի մասին:
Սուրբ Հովհան Ոսկեբերան