Զգացիր արդյ՞ոք և դու կույրի պես քո խղճալի և անելանելի վիճակը: Աղաղակեցիր արդյ՞ք դու ՝«Հիսուս ողորմիր ինձ»: Դիմեցիր արդյ՞ք Նրան քո ամբողջ սրտով՝ այս աղոթքով, եթե չես դիմել՝ դիմիր այժմ:
Առաջ գնացողները(անտարբերները) սաստում էին կույրին՝ լռելու: Այպես հաճախ հավատացող մարդիկ, որոնք առջև են գնում, իրենց սառնասրտությամբ արգելում են փրկություն փնտրողներին: Բայց նրանք մի՞թե կարողացան արգելել կույրին: Ո’չ, նա առավել ուժգին էր աղաղակում.«Դավթի որդի, ողորմիր ինձ»:
Գանք Հիսուսին, շարունակում է արյո՞ք Նա իր ճանապարհը, անցնում է Նա սրդ- յո՞ք անտարբեր կույրի մոտով… Ո’չ, Հիսուս կանգնելով հրամայեց բերել կույրին իր մոտ, և երբ նա մոտեցավ Հիսուսին,հարցրեց նրան«Ի՞նչ ես կամենում ինձանից»: Այպիսին է Հիսուս, Աստծու Որդին: Ո՜րքան մեծ ողորմածություն է, ինչ որ Նա ասաց կույրին, նույնը նաև ասում է և քեզ, Նա չի ասում.«Ի՞նչ ես կամենում դու ինձ համար անել, Նա չի պահանջում որևէ զոհ կամ զոհաբերություն քեզանից»: Նա ասում է.«Ի՞նչ ես կամենում ինձանից»: Կույրն ասաց.«Տեր ցանկանում եմ, որ բացվեն իմ աչքերը»:
Իսկ դու սիրելի ընթերցող, ի՞նչ կպատասխանես Հիսուսի հարցմանը: Կասես արդյո՞ք.«Տեր ցանկանում եմ, որ աչքերս բացվեն»,իսկ Հիսուս ասաց կույրին.«Թող բացվեն քո աչքերը՝ քո հավատը փրկեց քեզ»: Կույրը հավատաց և իսկույն բացվեցին նրա աչքերը: Բացվեցին արդյո՞ք քո աչքերը ևս, սիրելի ընթերցող, տեսնում ես արդյո՞ք դու ևս մեր մեղքերի համար չարչարված Հիսուսին՝ Արդարը մեղավորների համար, որպեսզի տանի մեզ դեպի Աստված և Աստծո մոտ: Տեսնում ես դու արդյո՞ք Հիսուսին,որ մեռյալներից հարութուն առավ և կանգմած է Աստծո առաջ մեզ համար: Եթե դու հավատում ես, որ Աստված ուղարկեց Նրան մեռնելու խաչի վրա քեզ համար և հարություն տվեց Նրան քեզ արդարացնելու համար, ուրեմն աչքերդ բացված են և կարող ես ասել.«Այսուհետև հավատով արդարացածներս խաղաղաություն կապենք Աստծու հետ մեր Տեր Հիսոխս Քրիստոսի միջնորդությամբ» (Հռովմ. Ե,1):
Բայց ի՞նչ կանես դու այնուհետև: Կույրը գնաց Նրա ետևից: Այս չորս բառերի մեջ է նրա ամբողջ կյանքը: Նույնատիպ կլինի արդյո՞ք քո կյանքի ընթացքը ևս:
Վճռեցիր արդյո՞ք դու ևս կույրի նման Հիսուսին հետևել՝ որքան և թանկ արժենար այդ որոշումը քեզ համար, ոչ հեռվից և ոչ թե սառնությամբ, բոլորանվեր ու ամբողջ սրտով հետևել և ծառայել Նրան: Նա որոշել է այն ճանապարհը, որով դու պարտական ես գնալ: Ճանապարհը անապատի միջով է անցնում, բայց տանում է դեպի տուն:
Նա ասաց.« Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. թե չէ ես ձեզ կ’ասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք»(Հովհ.ԺԴ, 2-3): Ահա Նրա մեծ և անսահման սերը դեպի մեզ:
Երբ բացվեցին կույրի աչքերը, նա առանց տատանվելու գնաց Հիսուսի հետևից՝ փառք տալով Աստծուն: Ահա որքան հետևողականություն ցույց տվեց կույրը՝ ընդունել փրկությունը, գնալ Հիսուսի հետևից և փառաբանել Աստծուն: Ուրեմն այժմ դու ևս, սիրելի ընթըրցող, եթե քո աչքերը բացվեցին՝ քո հոգու միակ ցանկությունը պետք է դարձնես Աստծուն փառաբանելը: Ահա այն ճանապարհը, որով մեղքի խավարից Աստծու հրաշալի և կենարար լույսը պիտի գնաս: Ահա այն Ճշմարիտ Դուռը, որով երկնային խաղաղության բնակարանը պիտի մտնես .«Եւ ամբողջ ժողովուրդը տեսնելով այս՝ Աստծուն փառք էր տալիս»:(Ղուկ.ԻԸ,43)
Շնորհ տուր մըզ, Տեր, այնպես հետևելու Հիսուսին, որ բոլոր տեսնողները փառք և գոհություն տային Աստծուն՝ Նրա մեզ արած մեծ ողորմության համար:
(Որոշակի խբագրությամբ)
Ս. Կ.
»Արարատ ամսագիր» 1879, համար ԺԱ, Էջ 475 — 478
Սկիզբն այստեղ՝https://matyan.am/2024/07/31/hisus-nazovretsin-e-antsnum/