Թող պարսավէ քեզ տգէտ ամբոխը,
Թող քեզ անիծէ ու հալածէ նա
Դու ճշմարտութեան սուր զէնքը ձեռիդ.
Անահ, աներկիւղ միշտ յառաջ գնա՜:
Թող խաւարասէր ցածոգի անձինք
Խաղք ու ծանակներ թափեն քո վերայ
Դու ճշմարտութեան սուր զէնքը ձեռիդ.
Ճեղքիր խաւարը ու յառաջ գնա՜:
Թող զրպարտեն քեզ սուտ դիմակ մարդիկ,
Թոծ քեզ սըտութեան կանչեն պաշտոնեա
Դու ճշմարտութեան սուր զէնքը ձեռիդ.
Վեր առ դիմակներն ու յառաջ գնա՜ :
Թող բըռնութիւնը փակէ քեզ բանտում
Թող կաշկանդէ քեզ անողորմ շղթա.
Դու ճշմարտութեան սուր զէնքը ձեռիդ.
Խորտակիր կապանքդ ու յառաջ գնա՜:
Թող փշեա պըսակ ծածկեն քո գլուխ
Եւ գանակոծեն տանջեն անխընա,
Դու ճշմարտութեան սուր զէնքը ձեռիդ.
Մինչև անարգ մահ իսկ յառաջ գնա՜:
Կըգա ժամանակ քո սուրբ արիւնը
Կըծըլի մարդկան սըրտերի խորքում
Եւ կըծնանի նոր ազգ, նոր սերունդ
Նա կպաշտէ քեզ սուրբերի կարգում :
Զ.
Վաղարշ. Յուն. 2.
«Արարատ» ամսագիր 1879. համար Ա, էջ 37=38