Ամենայն անգամ: Երբ աչք եմ ձգում՝
Առաջիս դրած չքնաղ պատկերին :
Բերկրությամբ լցվում է հոգիս տրտում:
Եվ կյանք է տալիս հավատն՝ իմ մտքին :
Եվ ասում եմ ես — Ահա մարմնացյալ
Ե՛վ Հավատ և՛ Սեր. թունով չարության
Ապառաժ դարձած կարո՛ղ են դարձյալ
Փափկիլ՝ հայ մարդիկ զուտ մոմի նման:
Եվ այս օրերում, երբ մենք անխարդախ
Կարոտ ենք սիրո, կարոտ հաշտության,
Երբ մենք միմյանցից աներկրա, անվախ,
Իրար պիտ մեկնենք բազուկ միության:
Մեր ատելության սառույցն հալեցնել
Կարող է միայն այն Սիրո կրակ,
Որ այս կրծքի մեջ Աստված է վառել
Առաքելության որպես սուրբ կտակ :
Եվ այս կենդանի Հավատն է միայն
Որ մեզ ապրելու տալիս է խրախույս
Այն քաղցր հուսով , թե վերածնության
Հեռու չէ և մեր պայծա՜ռ արշալույս :
Հ. Հովհաննիսյան
14 հունվար 1895
Արարատ ամսագիր . 1895թ. համար ՝ Ա, էջ 11