Առավոտուն բարի լուս
Աստված պահե ամենուս
Թող դուս գալուս թշնամուս
Լորիկ լորիկ լորիկ լորիկ
Թող դուս գալուս թշնամուս
Լորիկ բախրամ լորիկ
Ջա՛նըմ լորիկ յարըմ լորիկ
Մանըմ լորիկ վարըմ լորիկ
Հազար էրնեկ էն ավուր
Տավուլ զուռնա չալեցուցին
Կանաչ կարմիր հագեցուցին
Տույ_ տույ_.տույ_ տույ_
Բախրամ լորիկ ջա՛նըմ լորիկ
Յարըմ լորիկ մանըմ լորիկ վարըմ լորիկ։
Հարսանեկան այս երգում մաղթանքը զուգորդվել է անցյալի երանելի օրերի հուշերից հետ՝ ներկա եղողներից ոմանք հիշում են իրենց հարսանիքի օրը.փառավոր հանդեսները,գունագեղ զգեստները,պարերը,ուրախ ու զվարթ բացականչությունները,սրինգն ու սմբուկը,ժամն ու մոմը,ավետարանն ու այն նվիրական վայրկյանը,երբ ձեռը ձեռին և կյանքը կյանքին կապեցին։(Կոմիտաս)