7-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցու «Որ նշանաւ ամենայաղթ» շարականն է՝ Անահիտ Պապայանի կատարմամբ՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին կազմում: Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան: Սա շատ փոքրիկ երգ է, որի մեջ Ձորափորեցին, դիմելով Հիսուսին, ասում է, որ նրա ամենահաղթական նշանով՝ խաչով, Նա բառնաց, վերացրեց մարդկային ցեղի դատապարտությունը: Նկատի ունի այն, որ Ադամն ու Եվան, խախտելով Աստծո պատվիրանը, անհնազանդաբար ճաշակեցին Դրախտի կենտրոնում աճած չարի և բարու իմացության ծառի պտուղը:
Երգի խոսքերը՝
Որ նշանաւ ամենայաղթ
Խաչի քո, Քրիստոս
Բարձեր զդատապարտութիւն
Ազգի մարդկան: