1.-Կոմիտասի նախահայրերն ու ծնողները
Գրականության մեջ բավականին հակասական տեղեկություններ են հաղորդվել Կոմիտասի ծնողաց, ընտանեկան վիճակի, նրա մանկության շրջանի և նույնիսկ մահվան պարագաների մասին:
Երեսուն տարիներից ի վեր շատ մոտիկ հարաբերությունների մեջ գտնվէլով քյոթահիացիների և Կոմիտասի բարեկամների հետ, ջանացել ենք ճշգրիտ տեղեկություններ հավաքել նրա մասին: Այդ տեղեկությունների մի մասը անհրաժեշտ ենք համարում բերել ստորև, կարծելով որ նա կարող է ոգտակար լինել հետագայում Կոմիտասի ընդարձակ կենասգրությունը կազմողների համար:
Կոմիտասի իսկ վկայությամբ, իր ազգատոհմը՝ Սողոմոնյան ընտանիքը, և բոլոր քյոթահիացիները, Հայաստանի Գողթն գավառի Ցղնա գյուղիցն են և Քյոթահիա են գաղթել 17- րդ դարում:
Կոմիտասը ծնվել է Քյոթահիա (Կուտինա) քաղաքում, 1869 թվականի սեպտեմբերի 26- ին: Ծննդյան երրորդ օրը մկրտել են երեխային և Սողոմոն անունը տվել նրան : Նրա հայրն է Գևորգ Սողոմոնյանը, իսկ մայրը՝ Բրուսացի Թագուհի Հովհաննիսայնը: Հայրը և հորեղբայր Հարությունը, որի զավակի և թոռան մոտիկ ծանոթներից ենք, Քյոթահիայի վերին թաղի Ս. Թեոդորոս եկեղեցու մեջ հայտնի դպիրներ էին: Նրանք իրենց հնչեղ ու գեղեցիկ ձայնով ծանոթ էին բոլոր քաղաքացիներին:
Ուշագրավ պարագա է, որ Կոմիտասի մայրը՝ Թագուհին, ոչ միայն օժտված է եղել դրամատիկ ուժեղ ձայնով, այլև ստեղծագործել է երգերի տեքստեր, նույնիսկ հորինել է եղանակներ և երգել իր ամուսնու հետ, ինչը որ Կոմիտասը չի մոռացել հիշել իր ինքնակենսագրության մեջ:
Գևորգ Սողոմոնյանը, ինչպես և իր եղբայր Հարությունը, արհեստով կոշկակարմեր էին : Սակայն նրանք քաղաքում մեծ հաբավ շահած էին ո’չ այմքան իրենց արհեստով , որքան անուշ ձայնով: Քյոթահիացիները Կոմիտասի վաղամեռիկ մոր՝ Թագուհի Հովհաննիսյանին, ներկայացնում են որպես գեղադէմ կնոջ ՝ միջահասկ, խարտյաշ, կապույտ աշքերով և նուրբ դիմագծերով, իսկ հորը որպես տիպար իսկական տղամարդու: Կոմիտասն ինքը ևս առանձին հպարտուփյամբ հիշում է իր հոր «ձայնեղության մասին» մասին:
Քյոթահիայի վերի թաղի Ս. Թեոդորոս եկեղեցու ծերոնազարդ քահանա Տեր Պետրոս Քյուլահլյանից 1917 թվին մեր քաղած տեղեկությանց համաձայն, Գևորգ Սողոմոնյանը շնորհալի դպիր է եղել նույն եկեղեցում հարուստ և գոռ բարիտոն ձայնով և իր կոշկակարի արհեստը կիրառելով հանդերձ, կիրակի և տոն օրերին երգելիս է եղել և հիացմունք պտաճառել հավատացյալ ունկնդիրներին:
Կոմիտասիմ մայրն էլ, Թագուհի Հովհաննիսյանը,որ տասնյոթ տարեկան հասակում ամուսնացել է Գևորգ Սողոմոնյանի հետ , և մի տարի հետո ծնել է Կոմիտասին, երգել է ո’չ միայն գորգի աշխատանոցում բազմաթիվ գործավորուհի աղջիկների հետ, այլև՝ զանազան հարսանիքներում և խնջույքներում:
Ահա այս պոետ, երաժիշտ ու երգիչ ծնողների միամոր զավակն է եղել հայ ժողովրդի հանճարեղ զավակներից մեկը, որի փոթորկալից կյանքի պատմական վեպն սկսկում է, փոքրիկ թշվառ Սողոմոնով և վերջանում անմահ Մեծն Կոմիտասով:
Թագուհին մահանում է իր միամոր զավակից ծնվէլուց ուղիղ մի տարի հետո, և փոքրիկ Սողոմոնը մորից որբ է մնում իր մի տարեկան հասակում: Նրա հոգսը վերցնում է հորենական տատ Մարիամը, որի մահից հետո հորաքույրը, կույր Գյուլինե Տուտուն, որի մասին, դժբախտաբար, բան չի հիշում Կոմիտասը իր հիշատակների մեջ, չնայած բոլոր հասկավոր քյոթահիացները վկայում են այս մասին:
Մի տարեկան հասկաում մորից զրկավծ երեխայի տխուր վիճակը հեշտորեն կարելի է պատկերացնել, որքան էլ նրա մասին հոգածու եղած լինի հայրը:
Հայտնի է, որ Գևորգ Սողոմոնյանը իր կնոջ մահից հետո չի ամուսնացել: Նա չի ամուսնացել երկու պատճառով. նախ՝ չի ուզեցել իր միամյա որբ երեխայի բախտը հանձնել խորթ մոր խնամքին, մանավանդ որ իր մայրը՝ Մարիամը, հանձն է առել մեծացնել նրան, և ապա՝ նա հոգեկան անքակտելի կապերով կապված է եղել իր վաղամեռիկ շնորհալի կնոջ հետ և դրանով ցնկացել է հարգել նրա հիշատակը:
Ճիշտ տասը տարի արյի մնալուց հետո, Գևորգ Սողոմոնյանը ևս մահացել է 1880թ. և փոկրիկ Սողոմոնը, վաղ հասակում, մնացել է բոլորովին որբ:
Մինչ այդ, նա ավարտել էր Քյոթահիայի վարի թաղի Ազգային Ս. Էջմիածնի անվան նախնական դպրոցի չորս բաժանմունք ունեցող դասընթացը, ուր սովորել է հայերեն գրել ու կարդալ:
Սողոմոնի կյանքի ողբերգությունը սկսել է հինգ — վեց տարեկան հասակից, երբ իր հոր զբաղվածության և ազգականների անհոգության պատճառով, նա փողոց է ընկել՝ թափառական, լքված ու կիսաքաղց: Դպրոցի և խաղի իր ըմկերներից մին, վերի թաղի բնակիչ Նշան Միլտոնյանը, որի հետ ծանոթացել էինք Քյոթահիայի մեջ բռնագաղթի սև տարիներին, պատմել է մեզ իրենց դպրոցական տարիների հետևյալ մանրամասնությունները.« Սողոմոնը խղճուկ տղա էր՝ նիհարակազմ, վտիտ և գունատ: Ավելի ևս խղճալի էր նրա վիճակը ձմռանը, որ Քյոթահիայում նշանավոր է իր ցրտով և սառնամանիքով: Կես կուշտ, հես անոթի՝ դպրոց էր գալիս: Նա առավոտյան իրենց տան դռան առաջ ինձ էր սպասում, ես վերի թաղից իջնում էի նրանց տունը և միասին գնում էինք դպրոց:
Մենք, բոլոր աշակերտներս, ամառվա շոգին թե ձմեռվա ցրտին, դպրոցի սրահի տախտակամածի վրա նստած, սովորում էինք: Այդ ժամանակ դեռ քրասեղան քոյություն չուներ: Մենք մեր տակը փափուկ բազմոցներ էինք փռում: Սողոմոնը բազմոց չուներ և չոր տախտակի վրա էր նստոմ(1):
Իր որբի խեղճուկ վիճակը- նա միշտ վիզը ծռած էր ու մելամաղձոտ, — որքան էլ կարեկցության արժանի լիներ, այնուամենայնիվ դպրոցում կային շարաճճի ստահակներ, որոնք հաճախ վիրավորում էին նրան չնչին պատճառներով: Բայց Կոմիտասն շատ զայրանում էր, երբ «խլլոտ Սողոմոն» էին անվանում իրեն:
Երբ ինձ հետ միասին էր գնում, ես, իմ ուժերի ներած չափով, պշտպանում էի նրան. երբեմն մենք ծեծում էինք ուրիշ տղաների, երբեմն նրանք էին ծեծում մեզ: Իմ ցույց տված «մարդասիրության» փոխարեն, ես նրանից պահանջում էի, որ երգի ինձ համար, ինչ որ բնավ չէր մերժում: Իր ձայնի հմայքը կամաց կամաց տարածվեց քաղաքի մեջ: Այլևս չէին ծեծում Սողոմոնին:
Քանի՜ քանի՜ անգամ տեսել եմ նրան քաղցած կամ վիրավորված՝ փողոցի անկյունում լաց լինելիս: Նա այնքան խղճալի էր լինում, որ ես ինքսել էի հուզվում: Շատ անգամ, այդ վիճակում, խուսափում էր տուն գնալուց:
Հակառակ այն բանի, որ նա երգում էր թե՛ եկեղեցում և թե՛ փողոցներում, ու մեծ հետաքրքրություն արթնացնում իր փոքրիկ անձի շուրջը, այնուամենայնիվ, շարունակում էր նրա թշվառ թափառական վիճակը: Նա գիշերները հաճախ քնում էր հանրային լվացարաններում, որոնք Քյոթահիայի մեջ հայտնի են «Չամաշրհանե» անունով: Քանիցս կես գիշերին, բարեսիրտ մարդիկ այդ «Չամաշրհաների քարերի վրա քնած թշվառ Սողոմոնին տուն են տարել՝ կես քնած, կես արթուն վիճակի մըջ»:
Իհարկե Քյոթահիայի նման փոքր հայ գաղութում այսպիսի դեպքեր աչքի են ընկնում: Բոլորը ցավում են Կոմիտասի վրա և մեկ մեկ ոգնում նրան: Բայց արմատապես դեռ չի փոխվում նրա դրությունը, ո՛չ ոք սրտացավություն չի ցուցաբերում որդեգրելու և խնամելու այս խեղճ որբուկին: Ազգականները, գտնվելով նյութական ծանր պայմանների մեջ, հազիվ կարողանում են մի կտոր հաց տալ նրան: Ու մարդիկ, լուռ և անտարբեր, հանդիստաես են լինում խեղճ երետխայի թշվառությանն ու տառապանքին:
Բայց ահա, անակնկալ մի շրջադարձ է կատարվում Սողոմոնի կյանքի մեջ և միանգամից փոխվում նրա ճակատագիրը: 1881թվականին, Քյոթահիայի վիճակի առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը պտրաստվում է գնալ Էջմիածին, եպիսկոպոս ձեռնադրվելու: Գևորգ Դ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով, առաջնորդը պարտավոր է եղել իր հետ տանել մի որբ աշակերտի՝ Մայր Աթոռի Ժառանգավորաց Վարժարանում սովորելու համար:
«Քսան որբի մեջ վիճակն ինձ ընկավ և առաջնորդն ինձ Էջմիածին բերավ»-գրում է Կոմիտասը իր կենսագրության մեջ: Այստեղ արդյոք հետևվո՞ւմ է , որ վիճակով է ընտրվել Սողոմոնը իբրև թեկնածու Էջմածնի Ժառանգավորաց Վարժարանին, թե եղել են այլ պատճառներ նրա ընտրության համար: Այս մասին տեղեկությունները հակասական են:
Ըստ Քյոթահիացի հայրենակիցների արժանահավատ տեղեկությանց, թաղականությունը այս որբ տղայի մտահոգությունից ազատվելու համար, առանց վիճակի, որոշում է ուղարկել նրան Էջմիածին: Իսկ ոմանք, ինչպես և ինքը Կոմիտասը, պնդում են, որ ընտրություն է կատարված եղել, բախտը իրեն է վիճակվել:
Ու մի առավոտ, 1881 թվի սեպտեմբերին, Քյոթահիայի փողոցների թափառական փոքրիկ երգիչը, լուռ ու անձայն, հրաժեշտ է տալիս իր ծննդավայրին, թողնելով այնտեղ որքան քաղցր, նունյքան և դառն հիշատակներ՝ իր ծնողների վաղաժամ մահը ու իր որբի տխուր վիճակը, առանց գուշակել կարողանալու, անշուշտ թե իրեն սահմանված է մի օր մեծ դեր խաղալ՝ դառնալով հայ ժողովրդական երգերի և հայ երաժշտության վերածնունդի ռահվիրան:
Երբ հասնում է Էջմիածին, անմիջապես ներկայացնում են նրան Գևորգ Դ. Կաթողիկոսին: Սողոմոնի ճակատագիրը վճռում է նրա ձայնը:Երբ իմանում են նրա ընդունակությունը, առաջարկում են մի բան երգել, Կոմիտասը երգում է արտակարգ հուզումով և խանդավառությամբ՝ հիացնելով ունկնդիրներին:
Ծերունի Հայրապետը, դառնալով տեսչին պատվիրում է.
. Առանձին հոգ տարեք այս երեխային. սա սովորական ձայն չէ և կարող է սրանից արտակարգ բան դուրս գալ մի օր:
Արտասահմանում Կոմիտասի հասցրած աշակերտներից շատերը կյանքի և ապրուստի անողոք պարտադրումին տակ, լքեցին վարպետից իրենց հանձնված թանկագին ժառանգությունը՝ երաժշտական արվեստը:
Ահա որբ Սողոմոնի թշվառ մանկությունը և դիպվածի անակնկալ խաղը, որի պատճառով նա ուղարկվեց Էջմիածին և այնտեղ նրա բնածին ընդունակությունները զարգանալու պայմաններ ստեղծեցին մինչ այն աստիճան, որ Կոմիտասը հասնելով վորոշ հանգրվանի, և գիտակցելով իր կատարելիք պատմական դերը, ինքն իր ձեռքով հաղթեց բոլոր խոչնդոտները, և հաղթահարելով ամեն դժվարություն, ստացավ երաժշտական բարձրագույն զարգացում:
Հրանտ Հրահան
«Էջմիածին» ամսագիր 1950թ. հմր. Ա -Բ
(Շարունակելի)