Գողթնի քնարք
Թէ հայրենեաց պսակադիր
Գողթնի քնարք լռել են,
Երկնից թող գան անմահ հոգիք,
Հայոց քաջեր պսակել։
Փախէ՛ք ամպեր Շաւարշանայ,
Ալ մի՛ ցօղէք ձեր ցօղեր,
Շաւարշանը ոռոգուած է
Հայոց քաջաց արիւնով։
Մասեաց գագաթն թող գան բազմին,
Երկնից գունդ-գունդ հրեշտակներ,
Աստուած իջեր ի Հայաստան,
Հայոց արիւնն հոտոտել։
Եւ կը ծլին ու կը ծաղկին
Այս դաշտին մէջ ոչ խոտ՝ վարդ,
Այլ Վարդանայ ինկած երկիր
Պիտի ծաղկի սուրբ հաւատ։
Նկարը՝ Անայիս Զադիկյանի
Ձայնագրության մշակումը` Արտակ Զեյնալյանի