Այսօր սկսվում է Հիսնակի շաբաթապահքը: Այն հնգօրյա է, բայց հնում հիսնակաց պահեցողությունը սկսվել է Քրիստոսի ծնունդից հիսուն օր առաջ և պահվել մինչև Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը՝ Հունվարի 6ը: Խնդրում եմ, պահեք ինչքան կարող էք: Ուտելիքը քչացնելուց բացի, պահեք ձեր անձերը ամեն չար մտքից, խոսքից ու գործից: Ատելությունն ու նախանձը պիտի վերանան մեր միջից: Դրանք ոնց որ կարիճ լինեն մեր դոշերին, որոնց պետք է վայրկյան առաջ դեն նետել: «Ով ասում է, թէ ինքը լույսի մէջ է և ատում է իր եղբորը, սուտ է եւ խավարի մէջ է տակավին։ Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մէջ, և նրա մեջ գայթակղություն չկա» (Ա.Հովհ. 2:9,10): — Խնդրում եմ Քրիստոնյաներ ջան, տեղեկացրեք իրար, որ այս շաբաթ, գոնե 5 օր ինչքան հնարավոր է զսպել սեփական անձը: