Սրբուհի Աստվածածնի ծննդյան տոնի /8 սեպտեմբերի/ Համբարձի շարականն է /ԱԿ ձայնեղանակ/:
Երգվում է նաև Սրբուհու Հղության, Տաճարին Ընծայման, ինչպես նաև Տուփի և Գոտու Գյուտերի տոներին:
Նոր Սիովն ծնեալ մանկունք
Նոր Սիովն ծնեալ մանկունք սուրբ Աւազանաւն. շնորհազարդեալք Հոգւովն Աստուծոյ.
օրհնեցէք զՀայրն երկնաւոր յաւուր ծննդեան սրբուհւոյ կուսին. յոր օրհնեցայք յանիծից նախնւոյն:
Արեամբ Գառինն անարատի փրկեալք ժողովուրդք. յաւուր ծննդեան մօր անտանելւոյն.
գովեցէք զՄիածինն որ հաճեցաւ առնուլ մարմին անսերմն ի նմանէ. յոր օրհնեցայք յանիծից նախնւոյն:
Յառատաբուղխ շնորհաց հոգւոյն լուսազարդեալք ազգք հեթանոսաց, յաւուր ծննդեան Մօր Բանին ծնողի.
զփառակից Որդւոյ զՀոգին. բարեբանեցէք հոգևոր երգով, որ մաքրազարդեաց զմարմնարան Որդւոյն: