Երկուշաբթի, 9 Դեկտեմբերի, 2024

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

FEATURED NEWS

ARROUND THE WORLD

Եգիպտացի Սուրբ հայրեր Պողոսի, Պողի, Մակարի, Եվագրի, Հովհաննես Գբնեցու, Հովհաննես Կարճահասակի, Նեղոսի, Արսենի, Սիսիանոսի, Դանիելի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմենի և մյուս սուրբ հայրերի հիշատակության օր

Եգիպտացի անապատական հայրերը ներկայացուցիչներն էին հոգևոր կատարելության ձգտող այն շարժումի, որ ծնունդ առավ Գ. դարի վերջերին և իր ոսկեդարն ապրեց...

Կարդալ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից.«Արթուն լինենք եւ սիրոյ ու հաւատի զրահները հագնենք եւ փրկութեան յոյսի սաղաւարտը դնենք»

Ա Թեսաղոնիկեցիներ 5.1-11 1 Եղբայրնե՛ր, բայց ժամերի եւ ժամանակների մասին կարիք չկայ ձեզ գրելու, 2 որովհետեւ դուք ինքներդ իսկ ստոյգ...

Կարդալ

FASHION & TRENDS

No Content Available

ENTERTAINMENT NEWS

No Content Available
Նա խնդրեց Աստծո իմաստությունը

Նա խնդրեց Աստծո իմաստությունը

Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւա նրանց, ովքեր թերահավատ չեն Նրա նկատմամբ (Սող. Ա. 2): Սողոմոնը (եբր. Շլոմո) հաջորդում է հորը` նշանավոր Դավիթ արքային եւ թագավորում է Ք. ա. 965-928 թթ.: Նա փառքի է արժանանում իր իմաստության, բարեպաշտության, արդարամտության շնորհիվ: Սողոմոն Իմաստունի օրոք Իսրայելի եւ Հուդայի միացյալ թագավորությունը հզորանում է, կառուցվում է Երուսաղեմի տաճարը, զարթոնք է ապրում տնտեսական կյանքը: Սակայն այս մասին գրվել են բազմաթիվ եւ տարաբնույթ երկեր, հոդվածներ, ուստի մեր նպատակն է անդրադառնալ մեծ արքայի բարոյական նկարագրին, մարդկային թուլություններին, Աստծո հետ նրա ունեցած հարաբերություններին: Սուրբ Գիրքը վկայում է. «Տերը Սողոմոնին երեւաց գիշերվա քնի մեջ: Տերն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՜ր քեզ համար»: Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, եւ դրա համար ցույց տվեցիր այս մեծ ողորմածությունը` նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ է այսօր: Արդ, իմ Տե՜ր Աստված, դու քո ծառային դրել ես իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը: Քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիվ ու անհամար: Իմաստությո՜ւն տուր քո ծառային, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»: Տիրոջը հաճելի եղավ Սողոմոնի այս խնդրանքը, եւ Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թե կյանքի երկար օրեր, հարստություն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտություն` դատ անելու, ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՜չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՜չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի: Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր` հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք չի լինելու քեզ նման: Եւ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարացնեմ» (Գ. Թագ. Գ.  5-15): Սողոմոնը հրեից արքան էր, նա թագավորի զավակ էր եւ ամուսնացած էր փարավոնի դստեր հետ. «...նա խնամիություն հաստատեց Եգիպտոսի արքա փարավոնի հետ, կին առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը» (Գ. Թագ. Գ. 1): Սակայն բոլորիս քաջ հայտնի է, որ մարդ արարածը մշտապես ձգտում է առավել մեծ հարստություն կուտակել, անսահման իշխանություն ձեռք բերել, փառք ու հռչակ վայելել: Հարստության, փառքի, իշխանության, բարեկեցիկ կյանքի վերաբերյալ բազմաթիվ հատվածներ կան Առակաց գրքում. «Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի հաղթի իրեն» (Առակ. ԻԸ. 22). «Բարի անունը լավ է մեծ հարստությունից, ընտիր շնորհքը` արծաթից ու ոսկուց» (Առակ. ԻԲ. 1). «Ճշմարտության հետ գնացող աղքատն ավելի լավ է սրտի հետ ընթացող հարստից» (Առակ. ԻԸ. 6): Սողոմոն Իմաստունը քաջ գիտակցում էր, որ հարստությունն ինքնին արժեք չէ եւ չափազանց խաբուսիկ է. այն թույլ է տալիս մարդուն առանց բարոյական եւ նյութական որեւէ նեղություն կրելու բարեգործություն անել: Մեծ ունեցվածքը կուրացնում է մարդուն` խանգարելով իրական, մնայուն արժեքները տեսնելուն: Այնինչ, Սուրբ Գրքում գրված է, որ բարի անունը լավ է մեծ հարստությունից. հարստությունը դեպի աղքատություն տանող ամենակարճ ճանապարհն է... Բարությունը թանկ է ոսկուց, իմաստությունը` գանձերից: Աստված փորձում էր Սողոմոնին, երբ հարցնում էր` որեւէ բան խնդրի՜ր քեզ համար. դա է վկայում Տիրոջ պատասխանը. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թե կյանքի երկար օրեր, հարստություն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտություն` դատ անելու, ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու...» (Դ. Թագ. Գ. 11-13): Աստվածաշնչում բազմաթիվ դեպքերի ենք հանդիպում, երբ Տերը այս կամ այն կերպ փորձում է մարդկանց. Նա յուրաքանչյուրիս շնորհել է ամենաթանկն ու կարեւորը` ազատ կամքը, ուստի ակնկալում է, որ ընտրենք դեպի Իրեն տանող ճանապարհը, արժեւորենք հոգեւորն ու ճշմարիտը: Աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ հաստատում են վերոգրյալը. Տերը բարու եւ չարի գիտության ծառը տնկում է դրախտի մեջտեղում (հմմտ. Ծննդ. Բ. 9), փորձում է Աբրահամին` պատվիրելով զոհաբերել սեփական որդուն, Հոբը եւս փորձությունների է ենթարկվում, իսկ Աստծո Որդին, քառասուն օր գտնվելով անապատում, փորձվում է սատանայից (հմմտ. Մատթ. Դ., Մարկ. Ա. 12, Ղուկ. Դ.): Ահա նաեւ Հովհաննու ավետարանից փորձությանը վերաբերող մի հատված. «Հիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գտնենք, որ դրանք ուտեն»: Այս ասում էր` նրան փորձելու համար, բայց ինքը գիտեր, թե ինչ էր անելու» (Հովհ. Զ. 5-7): Սողոմոն արքան հստակ գիտակցում էր` ինչ է խնդրում Տիրոջից. նա տիեզերական Մտքի իմաստությունն էր փնտրում` արդարությամբ դատելու եւ ղեկավարելու սեփական ժողովրդին, որի հետագա ընթացքն իրեն էր վստահված: Մարդու իրական էությունը բացահայտվում է, երբ նա իշխանություն է ստանում: Սովորաբար աղոթելիս մենք` մահկանացուներս խնդրում ենք հարստություն, փառք, իշխանություն, երկար կյանք, հակառակորդների պարտություն, երազանքների իրականացում` մոռանալով իմաստության, արդարամտության եւ աստվածային կամքի մասին. երբեւէ խնդրե՞լ ենք, որ մեր կայնքում, հետագա ընթացքին Աստծո կամքը կատարվի եւ ոչ թե մերը: Սողոմոնը ոչ թե ցանկալիի հետ խնդրեց նաեւ իմաստություն, այլ հրաժարվեց ամեն ինչից` ընտրելով միայն իմաստությունը: Եւ Աստված տեսավ Սողոմոնի սիրտը, քանզի Նա նայում է ոչ թե մեր դեմքին, ինչպես մենք` մահկանացուներս, այլ սրտին....

TECH NEWS

No Content Available

EDITOR'S CHOICE

DON'T MISS

LATEST NEWS

Page 1 of 771 1 2 771